Ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

Կառուցապատողների կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, պետք է ներկայացվի նաև այդ շինության նախագծային փաստաթղթերի մշակման համար սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը:

Ավարտված շինության արտաքին չափերի ու հարկայնության համապատասխանությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին կարող է հաստատվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձևաթղթով շինարարության շահագործման փաստագրման լիազորություն ունեցող մարմնի տված` ավարտված շինության մասին տեղեկանքով, որի դեպքում շինության նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ գրանցվում է այդ շինության շահագործման սահմանափակումը, որը դադարեցվում է շինության շահագործման փաստագրման ակտի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել