Ռուսական ընկերությունը վճարել է AZAL-ի վթարված ինքնաթիռի համար

Ռուսական АльфаСтрахование ընկերությունը ապահովագրական հատուցման ամբողջական վճար է կատարել Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ընկերության ավիացիոն և տիեզերական ապահովագրության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը:

Ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին հասցված վնասի համար։ Պաշտոնյան հայտնել է, որ Embraer 190 ինքնաթիռն ապահովագրություն է ունեցել АльфаСтрахование ընկերությունում: Նրա խոսքով՝ ինքնաթիռի համար ամբողջ ապահովագրական գումարի վճարումը կատարվել է փետրվարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել