Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ լարված հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պետք է հրապարակային ներողություն խնդրի իրենից լրատվամիջոցների տեսախցիկների առաջ՝ Ամերիկայի հետ բանակցություններն առաջ մղելու համար։
Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը ասել է, որ Ուկրաինայի հետ ոչ մի օգնություն կամ համաձայնագիր չի իրականանա այնքան ժամանակ, քանի դեռ Զելենսկին ներողություն չի խնդրել «տեսախցիկների առջև» Սպիտակ տանը անցած շաբաթվա հակասությունների համար։