«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար ելույթը»․ Մանե Թանդիլյանի գրառումը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել․

«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը:

Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։

Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել