«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրու ավագանու ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

«Կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։

2021թ․ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացված է Գյումրիի ավագանու կազմում և նպատակ ունի ստանալ ընտրողների ավելի մեծ վստահությունը՝ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու նպատակով։ Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։

Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։

Հետևաբար, կարևոր է, որ մնացած քաղաքական ուժերը իրենց վարքագծով և պաշտոնապես ներկայացրեն ՔՊ-ի հետ համագործակցության բացառման դիրքորոշումը՝ ընտրողներին քարոզարշավի ժամանակ չմոլորեցնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել