Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի մահվան գործով նիստին վերջինիս հորեղբայրը դատարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 3-ին, Երևանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի մահվան գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի ինֆարկտ է ստացել, այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտամկանի ինֆարկտ է ստացել»,-ասել է Ասլանյանը։

Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։ Հարցին՝ տեղյակ է արդյոք, թե այս պահին վերջինս ինչպես է, Ասլանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, նրան հիվանդանոց են տեղափոխել, հնարավոր է՝ վիրահատության կարիք լինի։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն. նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել