Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Գալոյանին Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Աշոտ ԳԱԼՈՅԱՆԻՆ ազատել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների»,- ասվում է հրամանագրում: