Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:
Դատարանն իրավունք ունի մեկ վարույթում միացնել մի քանի միատեսակ գործեր, որոնց մասնակցում են միևնույն անձինք:
Դատարանն իրավունք ունի առանձին վարույթներում առանձնացնել մեկ կամ մի քանի միացված պահանջներ:
Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին դատարանը կայացնում է որոշում: