Վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։
Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում ուղարկվում է դատավարության մասնակիցներին։