Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պատշաճ կազմված տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագիրը և տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը պահվում է գրավառուի մոտ:
Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը գրանցվում է սույն մասում նշված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումը գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումն իրականացնում է մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: