Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու գործերով նյութերի մինչդատական նախապատրաստումը կատարվում է նախաքննության ձևով:
Քննիչը, դատախազը որոշում են կայացնում բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:
Քննչական գործողություններին կարող են մասնակցել պաշտպանը, օրինական ներկայացուցիչը, այն անձը, որի նկատմամբ հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ` բացառությամբ այն դեպքերի, երբ նրա հոգեկան վիճակը խոչընդոտում է մասնակցությանը:
Եթե անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը կամ դատախազն այդ մասին կազմում են արձանագրություն, որն ուղարկվում է դատավորին` համապատասխան անձին անգործունակ ճանաչելու հարցը լուծելու համար: