Ոստիկանության 141 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի

2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 529 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 10-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:

Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 141 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝

– հայտարարվել է նկատողություն` 55,
– հայտարարվել է խիստ նկատողություն` 38,
– հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 7,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 41:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 20 նյութեր: 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել