Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու և նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին:
Նոտարական գործողության իրավաչափությունը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ անձը իմացել կամ կարող էր իմանալ վիճարկվող նոտարական գործողության կատարման մասին:
Նոտարական գործողության կատարման մերժումը կարող է վիճարկվել երեք ամսվա ընթացքում այն օրվանից հետո, երբ նոտարը կայացրել է նոտարական գործողության մերժման մասին որոշում, իսկ նման որոշում չկայացնելու դեպքում` այդ որոշման կայացման համար օրենքով նախատեսված ժամկետն ավարտվելու օրվանից հետո:
Անձը նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ պահանջ կարող է ներկայացնել նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարման մերժման իրավաչափությունը վիճարկելու պահանջի հետ միաժամանակ կամ երեք տարվա ընթացքում այն օրվանից հետո, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: