Հաստատվել է առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը․ Անահիտ Ավանեսյան

Հաստատվել է առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, որով կանոնակարգվել և հստակեցվել են հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների սահմանումները, դրանց կազմակերպման և իրականացման սկզբունքները, որոնք մինչ այժմ գործող կարգավորումներով սահմանված չէին: Այս մասին գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նոր ցանկով սահմանված է

  • 40 հիմնական բժշկական մասնագիտություն,
  • 4 ստոմատոլոգիական,
  • 1 ֆարմացիայի,
  • 1 հանրային առողջապահության:

Յուրաքանչյուր հիմնական մասնագիտության համար սահմանված են համապատասխան նեղ մասնագիտացումներ:

Հարկ եմ համարում նշել, որ առաջին անգամ ներառված են նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող բուժաշխատողի մասնագիտական գործունեության վերաբերյալ կարգավորումներ: Այս կարևորագույն աշխատանքը կյանքի է կոչվել մեր գլխավոր խորհրդատուների, մասնագիտական ասոցիացիաների, ոլորտային մասնագետների և կազմակերպությունների համատեղ ջանքերի ու արդյունավետ համագործակցության շնորհիվ»,-նշել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել