Փաստաբանական դպրոցում մեկնարկել են քննությունները

Հունվարի 23-ին և 24-ին Փաստաբանական դպրոցում 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննություններ են: Մասնակցության հայտ են ներկայացրել 167 դիմորդ` նախատեսված 60 տեղի համար:

«Մեզ մոտ ամեն տարի դիմորդների քանակը մոտավորապես 30-40 տոկոսով ավելանում է: Եթե առաջ դպրոց ընդունվողների միջին տարիքը կազմում էր 28-29 տարեկան, ապա այս տարի դիմորդների միջին տարիքը 25-27 է»,- Իրավաբան.net-ին ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը:

Քննությունն անցկացվում է համակարգչային հատուկ ծրագրով և դիմորդները 3 ժամվա ընթացքում պետք է պատասխանեն 150 հարցի: Անցողիկ շեմը 110 միավորն է:

Վաղը` քննությունների ավարտից հետո, հայտնի կդառնան առավելագույն միավորներ հավաքած 60 անձնանց անունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել