Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը

Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը․ ձերբակալվածների պահման վայրերը պետք է գործեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։

Փետրվարի 17-ից դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։

Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։
Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշգրտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել