Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն չվճարելու համար ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է, այս մասին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Նաև խնդրում եմ վիճաբանության մեջ չմտնել վարորդների հետ, եթե նրանք ինչ-որ բան են անում կամ ասում, հավատացեք, որ իրենց կամքով չեն անում դա»,- ասել է նա։
Մարությանը տեսանյութ է հրապարակել և պատմում է ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։