Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Նրան կփոխարինի ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Նշենք, որ Վարդան Նադարյանը մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը: