«Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա, շատ նյարդայնացա։ Պատճառը մեկն էր՝ բավարար թվային հմտություններ չունեմ։ Վերջին 30 տարին ամեն օր համակարգչի, ինտերնետի հետ գործ եմ ունեցել, բայց համակարգչի հետ գործ ունենալ չի նշանակում բավարար թվային հմտություններ ունենալ։
Հետևություն՝ ես պետք է ունենամ բավարար թվային հմտություններ` 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար, և սա վերաբերում է բոլոր քաղաքացիներին»,-այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տելեգրամյան իր էջում հրապարակած տեսանյութով։
Տեսանյութը՝ այստեղ։