Վարչապետի որոշմամբ Արմեն Աշոտյանը Լոնդոնում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին Լոնդոն գերծուղելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2014 թվականի հունվարի 20-22-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Աշոտյանի՝ Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասվում է որոշման մեջ:

 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել