Թափուր աշխատատեղ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը հայտարարություն է տարածել խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի թափուր պաշտոնի համար:

 Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի ընթացակարգով նախատեսված քվոտայով Հայաստանին հատկացված տեղի համար ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի ներկայացուցչի թափուր պաշտոնի համար:

Վավերացնելով “Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին” եվրոպական կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի առաջադրել Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Համաձայն կոնվենցիայով հաստատված ընթացակարգերի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին պետք է ներկայացնի երեք թեկնածություն հանձնաժողովում ընդգրկվելու համար, որոնցից կընտրվի Հայաստանը ներկայացնող անդամը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ունենան բարձրագույն կրթություն` ցանկալի է իրավաբանի, բժշկի կամ հոգեբանի մասնագիտությամբ: Նախընտրելի են բանտային համակարգում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ:  Պաշտոնը հասարակական հիմունքներով է: Թեկնածուները պետք է ապահովված լինեն աշխատանքով եւ չլինեն պետական կառավարման մարմինների աշխատակից: Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն): Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով https://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին: Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 2014 թվականի փետրվարի 12-ը: Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները  կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով` 011 513-430»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել