Դատական կարգադրիչները խրախուսվել են

Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի:ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով այն, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին:

Այնուհետև, օգնության եկած մյուս դատական կարգադրիչների ուղեկցությամբ Մարտիրոսյանին տարել են Վերաքննիչ քրեական դատարան և հանձնել կալանավորներին ուղեկցող գումարտակի ոստիկաններին:

Սույն թվականի հունվարի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության թիվ ՏԴ0097/01/13 քրեական գործով դատական նիստը հետաձգվելուց հետո տուժողի հայրը դատարանի 2-րդ հարկի բազրիքից (ճաղավանդակ) իրեն ցած գցելու եղանակով փորձել է ինքնասպանություն գործել:

Ինքնասպանության փորձը կանխել են դատական կարգադրիչներ արդարադատության սերժանտներ Վահե Սահակյանը և Հայկ Մանթաշյանը, արդարադատության կրտսեր սերժանտ Արսեն Շառյանը, արդարադատության ավագ Էդգար Էլարյանը` ստորաբաժանման պետ արդարադատության մայոր Մանվել Մնացականյանի ղեկավարությամբ:

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ դատական ծառայողները ստացել են խրախուսանք: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել