Ի գիտություն ՀԴՄ սպասարկման ծառայություններ ձեռք բերած տնտեսավարողների․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ՝ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ, հայտնում են հանձնաժողովից։

«Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն [email protected] էլ. փոստի հասցեով»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել