Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ «սիրախաղով» կործանում է իր երկիրը. այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո, հայտնում է ТАСС-ը։
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ, լսեք, սա շատ վտանգավոր խաղ է, նա (խմբ․ Նիկոլ Փաշինյանը) կկործանի Հայաստանը, հանգստացրեք նրան այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաև մեկնաբանել է հայկական կողմի մեղադրանքները, թե Մինսկը աջակցել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ․ «Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այդ պահին Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա»։