Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի համաձայն՝ նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից:
Բացի դրանից, նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի հանրությանը մատուցվող որոշակի տեսակի ծառայությունների մատուցման «մեկ պատուհանի կանգառի» ներդրում նաև նոտարիատի բնագավառում, մասնավորապես նոտարի և համապատասխան պետական մարմինների միջև առցանց կապի և համապատասխան համակարգչային ծրագրերի առկայության դեպքում, նոտարը, բացի անհրաժեշտ նոտարական գործողություններից, հնարավորություն կունենա գրասենյակից կատարելու նաև այլ գործառույթներ` էականորեն նվազեցնելով հանրությանը մատուցվող ծառայությունների մատուցման ժամանակը: