Հայ իրականության մեջ ընդունված է, որ ամուսնանալիս, եթե ամուսիններից մեկը ազգանունը փոխում է, ապա դա պետք է լինի կինը, մինդեռ օրենքը սահամանել է հավասար պայմաններ, մասնավորապես ամուսինը նույնպես կարող է ընտրել իր կնոջ ազգանունը:
Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը։
Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:
Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում։
Նշենք նաև, որ ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։