Հնարավո՞ր է ապահովագրել շինարարական օբյեկտը

Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն:

Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականությունը, պետք է մյուս կողմին ապացույցներ ներկայացնի իր կողմից շինարարական կապալի պայմանագրով նախատեսված պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելու մասին` ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները:

Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել