Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության իրավաբանի |ծածկագիրը՝ 06-Գ26-21.1-Մ6-1| քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 27-ին, ժամը 10:30-ին՝ ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
• անձնագիր կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
• Կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ).
• աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
• արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 139776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության իրավաբանի |ծածկագիրը՝ 06-Գ26-21.1-Մ6-1| պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տերյան 89:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2024 թվականի հունվարի 22-ը:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զագահարել 010-515-670 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին: