Ոստիկանության տեսուչը ծեծել է քաղաքացուն. հաղորդում

ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Գ. Ո.-ի և Ս. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածնի առաջին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Գ. Ո.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 20-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի` համայնքային ոստիկանության բաժանմունքում վեճի է բռնվել նույն բաժանմունքի տեսուչ Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ու նույն բաժնի չորս տեսուչ ծեծի են ենթարկել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ: 

Ոստիկանության աշխատակից Ս. Մ.-ն էլ, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ նշված վիճաբանության ընթացքում Գ. Ո.-ն հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը պահել է իր ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի: 
ՀՔԾ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել