Այսուհետ Փաստաբանների պալատի կայքում տեղադրված փաստաբանների լուսանկարները կլինեն միատեսակ:
Այս մասին որոշում է կայացրել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ նան. Պալատ) կայքում փաստաբանների միատեսակ լուսանկարներ տեղադրելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 15-րդ կետի, ինչպես նաև Պալատի 11.02.2012թ. կանոնադրության 17.3 կետի 27-րդ ենթակետի պահանջներով,
ՈՐՈՇԵՑԻ՝
1. Պալատի կայքում փաստաբանների միատեսակ լուսանկարները տեղադրելու համար իրականացնել հետևյալ գործողությունները՝
– փաստաբաններին լուսանկարել Պալատի շենքում՝ Պալատի խորհրդանշանը պարունակող պաստառի և Հայաստանի Հանրապետության դրոշի մոտ
– փաստաբանների համար սահմանել միատեսակ հագուստի ձև՝
ա) տղամարդկանց համար՝ մուգ երանգի բաճկոն, բաց երանգի վերնաշապիկ և փողկապ,
բ) կանանց (աղջիկների) համար՝ բաց երանգի վերնաշապիկ (բաճկոն և/կամ վզկապ ըստ ցանկության)։
2. Սույն որոշման կատարման պատասխանատու նշանակել՝ Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին։
3. Սույն որոշման կատարման ժամկետը սահմանել մինչև 2014թ. ապրիլի 1-ը»: