Արշակ Հակոբյանի նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Սարգսյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

Նշենք, որ վերջնական դատական ակտը դեռ չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել