Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որում նա ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։ Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
Լրագրողը նախարարից հետաքրքրվեց, թե որքանով է պաշտպանված, մասնավորապես, Սյունիքը և երեկ ստորագրված փաստաթուղթը որքանով կարող է երաշխավորել Հայաստանի սահմնների անվտանգությունը։
«Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել միայն մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ։ Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ես որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ։ Կարծում եմ, որ հնարավոր է երկխոսության, մեր առաջարկները քննարկելու, այդ թվում, ըստ անհրաժեշտության՝ ավելի հանրային դարձնելու միջոցով, մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,-նշեց նա։