36-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում հարևանների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը դանակով հարվածել է հարևանին:

36-ամյա էջմիածինցին հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ 33-ամյա տղամարդը մահացել է

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել