Ի՞նչ կարգով են օտարերկրացի ձերբակալավածներին ընդունում կացարան

Օտարերկրացի ձերբակալվածներին կացարան ընդունելու հիմքը ձերբակալման մասին արձանագրությունն է: Ձերբակալվածները կացարան ընդունվում են շուրջօրյա: Կացարանի հերթապահն ստուգում է ձերբակալվածներին ընդունելու և կացարանում պահելու հիմքերը, ձերբակալվածի տվյալները գրանցում կացարանում պահվող ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանում: Ոստիկանությունը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է ձերբակալվածի ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և (կամ) ձերբակալվածի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:

Ձերբակալվածին կացարանում տեղավորելուց հետո 48 ժամվա ընթացքում ոստիկանությունը դիմում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ձերբակալվածին կացարանում մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:

Ձերբակալվածներին պահելու համար կացարանում ստեղծվում են`
1.տղամարդկանց, կանանց և անչափահասներին իրարից առանձին պահելու սենյակներ.

2) ընտանիքների համար նախատեսված սենյակներ.

3) հիվանդների և հաշմանդամների համար սենյակներ.

4) ալկոհոլից, թմրանյութերից և այլ հոգեներգործող նյութերից կախման մեջ գտնվող անձանց պահելու համար սենյակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել