Կառավարության նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ հիմք են դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նախարարի զեկույցի երանգի մեջ ինչը իրեն դուր չեկավ․ «Սա այն դեպքերից է, որ ես մեզ պետք է մեղադրեմ վճռականության պակասի մեջ, որովհետև հիմա մենք 7 տարվա քննարկումներից հետո, էլի որոշում ենք կայացնում, բայց Ձեր զեկույցի մեջ մեղավորության երանգ կա, պետք է ուղիղ ասել և վերջակետ դնել այդ հարցին»։
Մանրամասները՝ տեսանյութում։