Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն

Նախատեսվում է 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվել է Կառավարության հունվարի 9-ի նիստում։

Սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2024 թվականի համապատասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել