Իլհամ Ալիևը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության մասին

Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության մասին խոսելով նշել է, որ առանց որևէ ծանուցման, այդ երկրի հետ համաձայնության, առաքելությունը երկարաձգվել է, հրավիրվել է ԵՄ անդամ չհանդիսացող երկիր, խաթարվել է վստահությունը․ «Դե, ապա այս, ինչպես ասում են, հեռադիտակների ամոթալի ցուցադրումները, երբ հագնում են ինչ-որ զինվորական շորեր, կոշիկներ ու ինչ-որ մարտիկի նման քայլում են այնտեղ։ Ես չեմ ուզում, ինչպես ասում են, ցույց տալ, թե ինչ արագությամբ կարող են փախչել այնտեղից, եթե ինչ-որ մեկը պատահաբար փռշտա Ադրբեջանի տարածքում։ Ուստի նրանց հորդորեցինք, որ դադարեցնեն այս հեռադիտակները»։

«Չնայած վերջերս եվրոպական երկրի նախագահն իրեն թույլ է տվել նման տաղտկալի պահվածք՝ հեռադիտակով նայել Ադրբեջանին։ Ի՞նչ չտեսավ նա այստեղ՝ Բաքվում, երբ մեկ շաբաթ առաջ խնդրեց հանդիպել ինձ հետ։ Եթե ​​պետք լիներ, կուղարկեի Ղարաբաղ, նա կնայեր սարերին։ Դու հեռադիտակով ես նայում, կարծես թշնամի լինես։ Եթե ​​դուք այսպես եք վերաբերվում Ադրբեջանին, լավ, մե՞նք ոնց կարող ենք վերաբերվել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել