Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից 161 կմ հեռավորության վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ավելի վաղ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել քաղաքից ոչ հեռու։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գտնվել են 10 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել