Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա, 11 քաղաքացու ցուցաբերել է համապատասխան օգնություն

Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել