Իտալիայի ընտրական օրենքը ճանաչվել է հակասահմանադրական

Իտալիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով հակասահմանադրական է համարել երկրի ներկայիս ընտրական օրենքը:

 Այս մասին հայտնում է jurist.com-ը:

Քվեարկության մասին օրենքն արժանացել է քննադատության և համարվել ոչ սահմանադրական  ընտրությունների արդյունքներն անորոշ դարձնելու և սահմանված դրույթների համար, որով մեծ առավելություն էր տրվում Պալատի ընտրությունների հաղթողներին: Սակայն դա չի խոսում ներկայիս ընտրված պառլամենտի ոչ լեգիտիմ լինելու մասին:

Նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ասել է, որ պառլամենտը ամբողջովին լեգիտիմ է, և դատարանը նույնպես կասկածի չի ենթարկում: Երկրի վարչապետ Էնրիկո Լետտան մեծ առաջնահերթություն է տալիս ընտրական բարեփոխումներին և այս տարի հույս ունի բարեփոխելու Սենատը, որպեսզի այն ունենա ավելի քիչ օրենսդրական հնարավորություններ, քան Պալատը:  

Նախնական վճիռը, որը պարունակում էր ընտրական օրենքի ոչ սահմանադրական մասեր, կայացվել էր դեկտեմբերի 4-ին: Նոյեմբեր ամսին Իտալիայի Սենատը քվեարկեց նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պառլամենտից հեռացնելու մասին: Այն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս մեղադրվեց ընտրակաշառք տալու և հարկային խարդախության մեջ: Բեռլուսկոնիի դեմ ներկայացված մեղադրանքից 5 օր անց Իտալիան հակակոռուպցիոն օրենք ընդունեց, որով ավելի խիստ տույժեր սահմանվեցին կոռուպցիայում մեղադրվող կառավարության պաշտոնյաների նկատմամբ:    

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել