Հովիկ Աղազարյանը մտադիր է կուսակցություն հիմնել, անվանումը` «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ)

30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ, այս մասին գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։

«Նիստը կայացել է հետևյալ օրակարգով.

1. Կուսակցության անվանման հարցը,

2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,

3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։

Որոշվեց

1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),

2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,

3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում»,-գրառել է Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել