Ձմեռ պապի հագուստով տղամարդը Չուվաշիայում (Հանրապետություն՝ ՌԴ-ի կազմում) կրակել և սպանել է խանութի տիրոջը։ Մինչ այդ նա սելֆի է արել իր զոհի հետ, այս մասին գրում է SHOT տելեգրամյան ալիքը։
Նախօրեին զինված տղամարդը ներխուժել է «Բերյոզկա» խանութ, որտեղ եղել է 44-ամյա Յուրի Ս.-ն։ Սանտայի հագուստով տղամարդը նախ շրջել է խանութում, ապա կրակել է գործարարի վրա. նա տեղում մահացել է։
Մի քանի ժամ անց տղամարդուն բերման են ենթարկել։ Նա խոստովանել է, որ կոստյումը հագել է դավադրության համար։
Տեսանյութը՝ այստեղ։