Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը:
Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն․ որի ընթացքում բուժօգնության տեղափոխված երիտասարդին դանակով հարվածել է 31-ամյա համաքաղաքացին։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: