ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է կատարել 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,- գրել է նա: