15 տարի առաջ սպանված սերբ լրագրողի գործը նոր ընթացք է ստանում

Սերբիայի գաղտնի ծառայության 2 նախկին պաշտոնյաներ հունվարի 14-ին ձերբակալվել են՝ սերբ  լրագրողի սպանության համար:

Այս մասին հայտնում է washingtonpost.com–ը:

Սպանությունը իրականացվել է մոտ 15 տարի առաջ` նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի նախագահության տարիներին:

Բելգրադի գաղտնի ծառայության նախկին ղեկավար Միլան Ռադոնիչը մեղադրվում է 1999 թվականի ապրիլին լրագրող Սլավկո Չուռուվիայի սպանությունը կազմակերպելու մեջ, իսկ գործողությունների նախկին ղեկավար Ռատկո Ռոմիչը մեղադրվում է սպանության մեջ մասնակցելու համար:

Սպանությունը տեղի է ունեցել Կոսովոյի նահանգի անկախության համար տարվող ՆԱՏՕ-ի օդային ռմբակոծությունների ժամանակ: 

Լրագրողն ուներ երկու սեփական հայտնի օրաթերթեր և քննադատում էր Միլոշևիչի բռնակալական ղեկավարումը և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումները: Սպանությունից մի քանի օր առաջ նա առանձնացվել էր Միլոշևիչի ազդեցիկ կնոջ՝ Միրիանա Մարկովիչի հրամանով՝ որպես ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների սիրահար:  Լրագրողի ընտանիքի անդամները և ընկերները մեղադրում են Մարկովիչին սպանությունը պատվիրելու համար:

Սերբիայի հանրային դատախազ Միլիկո Ռադիսավլիևիչը երեքշաբթի հայտնել է, որ նախնական հետաքննության համաձայն, Միլոշևիչի գաղտնի ծառայության նախկին ղեկավարը՝ Ռադե Մարկովիչը պատվիրել է սպանությունը, իսկ Ռոմիչը և ծառայության գոծողություններ իրականացնող Միրոսլավ Կուրակը իրականացրել են այն:

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ հետագա հետաքննությունների արդյունքները ցույց կտան, որ գաղտնի ծառայությանը լրագրողի սպանության նախնական պատվերը կատարել է Միրիանա Մարկովիչը:

Նշենք, որ փոխվարչապետ Ալեքսանդր Վուչիչը ասել է, որ նրանց դեմ պաշտոնական մեղադրանքները կներկայացվեն մարտ ամսին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել