Բաց նամակ՝ Վլադիմիր Գասպարյանին

«Հարգելի պարոն Վլադիմիր Գասպարյան,
 
Ձեր պաշտոնավարման ընթացքում նկատելի են մի շարք բարեփոխումներ: Անձամբ եմ զգացել համակարգի դրական շարժը, որոշ ոստիկանների մոտեցումը ու շփումը ժաղովրդի հետ: Փաստորեն նկատելի է Ձեր խստապահանջությունն ու հոգատարությունը ժողովրդի նկատմամբ: Հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի կարող կարգավորվել, չնայած Ձեր ցանկությանը և ձգտումներին: Հասկանալի է նաև, որ համակարգում տեղի ունեցող բոլոր թերությունները  ոչ մի մարդ արած չի կարող միանգամից շտկել: Այդ ամենը ի զորու է անել միմիայն Ամենակարողը: Ես տպավորված եմ Ձեր հավատով առ Աստված: Ձեր արագ կողմնորոշման և հավատքի շնորհիվ էր, որ ապրիլի 9-ին կասեցվեց արյունահեղությունը (երկրորդ մարտի 1-ը):
 
Եվ այս ամենից հետո ավելի լավ կլիներ, եթե այնպիսի «օրինապահները», ում հետ ես անմիջապես եմ առնչվում, քիչ լինեին: Եվ քանի որ իմ դիմումները անձամբ Ձեզ չեն հասնում, որոշեցի գրել բաց նամակ: Համոզված եմ և ակնկալում եմ, որ Ձեր տեղյակ լինելու դեպքում միայն կտրվի իմ հարցին արդարացի ու սպառիչ պատասխան: Կարծում եմ, որ Դուք տեղյակ չեք համակարգում տեղի ունեցող հանցագործություններից: Հոգնել եմ մեկը մյուսի վրա գցվող, լղոզված պատասխաններից: Խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ խնդրանքին:
 
Շենգավիթ համայնքի ոստիկանության քննիչ Լեռնիկ Ստեփանյանը՝ վերցրել է տղայիս բջջային հեռախոսը (քրոջ նվերը) նախաքննության ժամանակ՝ 07.06.2012թ. և առ այսօր չի վերադարձնում (ինքնանվիրել է): Ես իմ ձեռքով իրեն հանձնել եմ իրեր՝ ճանաչման ներկայացնելու համար, որը նա յուրացրել է: Արդարացի՞ է արդյոք նման արարքը խրախուսել, քողարկել և հովանավորել: Միթե սա հանցագործություն չէ՞ և սրա համար չկա՞ համապատասխան հոդված: Այս հանցագործի արարքը գալիս է Նոր-Նորքի ոստիկանության աշխատակիցներ՝ Մկրտչյանի և Խաչատրյանի պատվերից: Այս աշխատակիցներն էլ անմիջապես չեն գործում (գործում են իրենց գործակցի և գործոն ուժի շնորհիվ): Օգտվելով մարդկանց արատից՝ դրթում են մեղքի ու հանցանքի և օգուտ քաղում:
 
Ինձ լռեցնելու և բողոքներիս վերջ դնելու համար ավելի ծանրակշիռ գործ էին ուզում բար-դել տղայիս գլխին՝ նրա կալանավայրում եղած ժամանակ: Սակայն իրավական հիմքեր և հիմնավոր փաստեր չլինելու պատճառով ու մեր կողմից հակադարձումներ ու հակափաստարկներ ներկայացնելու շնորհիվ այդ գործը փակվեց:
 
Ես չեմ կարող իմ ամբողջ ասելիք տեղավորել այս նամակում: Եվ չեմ ուզում շատ խլել Ձեր թանկարժեք ժամանակից:  Միայն խնդրանքս Ձեզ՝ պարզաբանել այս հարցերը՝ ստիպել Լեռնիկ Ստեփանյանին վերադարձնելու հեռախոսն ու իրերը: Խնդրում եմ նաև պարզաբանել, թե ո՞վ էր այս շանտաժի ու զրպարտության հեղինակը: Խնդրում եմ վերը նշված անձանց նկատմամբ կազմել քրեական գործ, որովհետև կատարել են քրեորեն պատժելի արարքներ, խախտել ու սահմանափակել են մեր իրավունքները, պատճառել առողջական և բարոյահոգեբանական վնասներ: Նրանց արարքը պակաս չէ իմ տղայի արարքից: Քանի որ օրենքի և Աստծու առաջ բոլորս ենք հավասար:
 
Հարգանքներով՝ Կիմա Կակոյան»:
 
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել