Քանի՞ արագաչափ և տեսախցիկ է տեղադրվել 2013 թվականի ընթացքում

ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար 2013 թվականին ձեռք են բերվել և տեղադրվել 54 արագաչափ սարքեր և 46 խաչմերուկների համար 203 տեսախցիկներ, որոնցից 158-ը՝ ստացիոնար, 45-ը՝ շարժական:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվել և ներկայումս գործում են 115 արագաչափ սարքեր և 80 խաչմերուկներում` 411 տեսախցիկներ, որոնցից 331-ը՝ ստացիոնար, 80-ը՝ շարժական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել