Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին Белта-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։
Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: