Մուտք ենք գործում 2025 թվական ամբողջական կազմով, իբրև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» տեխնոլոգիական հիմնադրամ. Ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը

Բարձր տրամադրությամբ և մեծ սպասումներով դեպի 2025 թվական: Պոլիտեխնիկական համայնքի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Ամանորը:

Համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հրապարակել է ամանորյա ուղերձը։

«Անցնող տարին մեզ համար եղել է էական ձեռքբերումներով լուրջ առջընթացի տարի: Մենք կարողացանք հիմնադրել ՀԱՊՀ հիմնադրամի ԳՏՃՄ( Գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա) թեքումով հիմնական դպրոցը և ավագ դպրոցում ստացանք Միջազգային բակալավրիատի ծրագրով կրթություն կազմակերպելու իրավունք: 2024 թվականին կազմակերպեցինք առաջին ընդունելությունը աշակերտների համար և ստեղծեցինք բարձր աշխատավարձերով ավելի քան 60 նոր աշխատատեղ ակադեմիական անձնակազմի համար:

Այս ձեռքբերումները ամբողջացրեց ՀԱՊՀ տեխնոլոգիական հիմնադրամի մատուցած կրթական ծառայությունների շրջանակը` նախադպրոցականից դեպի բարձրագույն կրթություն:

Կարողացանք մեր ակադեմիական անձնակազմի` գիությունների թեկնածուների և դոցենտերի աշխատավարձը էականորեն 66%-ով բարձրացնել:

Մեր բարերարների աջակցությամբ և Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումներ մասնագիտական թիմի շնորհիվ տարբեր մասնաշենքերի տանիքներին կառուցեցինք ևս 6 նոր արևային ֆոտոէլեկտրական կայաններ, արդյունքում ունեցանք Երևանում 500 կՎտ, իսկ Գյումրիում 150 կՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգիայի համակարգ, նպաստելով ` կանաչ էներգիայի օգտագործմանը և ՀԱՊՀ հիմնադրամի էլեկտրաէներգիայի ծախսի էական նվազմանը:

2024 թվականի ընդունելության արդյունքում գրանցեցինք 13,6% աճ բակալավրի կրթական ծրագրով, միջին մասնագիտական (Քոլեջ) և հանրակրթության ավագ դպրոցի ծրագրերով ունեցանք 100%-ից էլ ավել փաստացի ընդունելություն` մեծ մրցակցության պայմաններում: Նախակրթարանում շարունակեցինք խորացնել ռոբոտատեխնիկայի և օտար լեզուների ուսուցումը:

2024թ-ի UI GreenMetric World University Rankings-ի կողմից իրականացված վարկանիշավորման արդյունքում ճանաչվեցինք ազգային մակարդակում 1-ին, իսկ աշխարհի մակարդակում ընգրկվեցինք 1000 լավագույն համալսարանների ցանկում` զբաղեցնելով 903-րդ տեղը որպես կայուն և կանաչ համալսարան:

Հետազոտական գործունեությունը խրախուսելու և զարգացնելու նպատակով հատկացրեցինք 7 ներբուհական գիտական դրամաշնորհներ և շարունակեցինք տրամարդել լրավճարներ միջազգային ազդեցություն ունեցող գիտական ամսագրերում կատարած հրապարակումների համար:

Շարունակեցինք ընդլայնել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը` իրականացնելով նոր ծրագրեր կլիմայի փոփոխության, էներգոաուդիտի, տեքստիլ արդյունաբերության, բիզնեսը բիզնեսի համար(B2B), ջրածնային էներգետիկայի, ՍԹԵՄ լաբորատորիաների և խելացի համակարգերի թեմաներով:

Հսկայական աշխատանքներ ենք իրականացրել ենթակառուցվածքների բարելավման և կահավորման ուղղությամբ, որոնց մի մասը գտնվում են ընթացքի մեջ և 2025 թվականին ավարտելով կհրապարակայնացնենք:

Առանձնահատուկ ձեռբերում եմ համարում ՀԱՊՀ հիմնադրամի բարերարների կազմի ընդլայնումը և շրունակական շռայլ աջակցությունը:

Այսպիսով մենք մուտք ենք գործում 2025 թվական ամբողջական կազմով, իբրև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» տեխնոլոգիական հիմնադրամ, ներառելով`
Նախակրթարան,
Հիմնական դպրոց,
Ավագ դպրոց
Քոլեջ
Համալսարան ( բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրեր)

2025 թվականին մեր գործունեությամբ և ձեռքբերումներով զարգացնելու ենք մեր հայրենիքում տեխնոլոգիական կրթությունը և գիտությունը կրթական բոլոր մակարդակներում:

Եվ այս տրամադրությամբ ու էներգիայով էլ շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, մաղթելով յուրաքանչյուրիդ աննահանջ արդյունքաստեղծ գործունեություն, վճռականություն, երազելու ու երազանքներին հասնելու կարողություն, անձնական և ընտանեկան ներդաշնակություն:

Բարի Նոր տարի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել