«Թռչունը հարվածեց թևին, մենք չենք կարողանա վայրէջք կատարել»․ Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի ուղևորի նամակը՝ սիրելիին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի Մուան քաղաքի օդանավակայանում ավիաաղետ է տեղի ունեցել, որի հետևանքով 170-ից ավելի զոհ կա։

Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը թռչում էր Բանգկոկից։ Երկրի հարավ-արևմուտքում՝ Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդանավակայանում վայրէջք կատարելիս այն դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է թռչուններին

Jeju Air ինքնաթիռի ուղեւորը վթարից առաջ հաղորդագրություն է ուղարկել սիրելիին, հայտնում է ТАСС-ը։

«Թռչունը հարվածեց թևին, մենք չենք կարողանա վայրէջք կատարել»,-գրել է նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել